
«Պարոն Պապոյան, տեղեկություն ունե՞ք, թե պետական բյուջեից որքան գումար է հատկացվել, որ «վարչաբենդ»-ը անցկացվի և, ինչպես ձեր շատ կուսակից ընկերներ էին նշել՝ լավ տժժաք»,- Մրգաշատի եկեղեցու բակում հարց ուղղվեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին:
Նա պատասխանեց. «Այո, ունեմ տեղեկություն՝ 0 դրամ է ծախսվել պետական բյուջեից: Իմ տեղեկություններով՝ կուսակցության միջոցներով է դա եղել: Պիտի նայենք, բայց վստահաբար պետական բյուջեի միջոց այնտեղ չի կարող լինել»: