Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը հերթական հաղթանակը տարավ խառը մենամարտերում։
Լոս Անջելեսում անցկացվող UNF 30 մրցաշարում հայ մարտիկը մրցեց ամերիկացի Շեյն Տորեսի հետ ու 3 ռաունդի արդյունքում հաղթեց միավորներով։ Մենամարտն անցկացվեց 66,5 կգ քաշային կարգում։
Միհրան Հարությունյանը խառը մենամարտերում մասնակցել է 9 հանդիպման, տարել 7 հաղթանակ և կրել 2 պարտություն: 36-ամյա մարտիկը նախորդ մենամարտն անցկացրել էր 2024թ․ մայիսի 24-ին՝ տեխնիկական նոկաուտով պարտվելով բրազիլացի Լուկաս Նասիմենտո Նոգեյրային։
33-ամյա Շեյն Տորեսը խառը մենամարտերում ունի 9 հաղթանակ ու 9 պարտություն։