Aurora News | Առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում․ եղանակի տեսություն

Այսօր և առաջիկա 3 օրերին Հայաստանի առանձին շրջաններում տեղումներ կգրանցվեն, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Նշված ժամանակահատվածում առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Փետրվարի 1-3-ին գիշերը և առավոտյան Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում ՝ 6-8 աստիճանով։

Այսօր և առաջիկա օրերին ձյուն և ձնախառն անձրև է կանխատեսվում նաև Երևանում։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի +2–ից +4, գիշերը` 0-ից +2 աստիճանի սահմաններում։

Leave a Comment