
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնկալում է, որ Հնդկաստանը կգնի վենեսուելական նավթ։
«Հնդկաստանը մտնում է շուկա, և նրանք կգնեն վենեսուելական նավթ, այլ ոչ թե կգնեն այն Իրանից։ Մենք արդեն կնքել ենք այդ գործարքը՝ գործարքի հայեցակարգը», – լրագրողներին ասել է Թրամփը։
Հունվարի 3-ին Միացյալ Նահանգները սկսեց լայնածավալ հարձակում Վենեսուելայի վրա՝ գերի վերցնելով նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, և տեղափոխելով նրանց Նյու Յորք։
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կվերահսկի Վենեսուելայից նավթի վաճառքը և դրանից ստացված եկամուտը՝ այն բաշխելով երկու երկրների միջև։