Եղանակը Հայաստանում և Արցախում փետրվարի 1-ին – Armenia Today

Փետրվարի 1-ին Հայաստանում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Կեսօրին մայրաքաղաքում կանխատեսվում է 2-4, երեկոյան՝ 1-3 աստիճան։ Շիրակի մարզում կեսօրին սպասվում է -2-ից 2 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում սպասվում է 0-3 աստիճան։

Գեղարքունիքում կեսօրին սպասվում է 3-5 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է 8-13 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում կեսօրին սպասվում է -1-ից 2 աստիճան։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում կեսօրին օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 2-4 աստիճան։

Արմավիրում սպասվում է 2-4 աստիճան։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում կեսօրին կդիտվի 0-2 աստիճան։ Սյունիքի մարզում սպասվում է 1-4 աստիճան։ Արցախում, ըստ Yandex.com-ի, ցերեկն սպասվում է 14 աստիճան։

Leave a Comment