Հայոց Եկեղեցին պաշտպանելով իր աստվածային ինքնիշխանությունը՝ ջանքեր է գործադրում պահպանելու մեր պետության սահմանադրական կարգը և օրինականությունը․ Հայր Ասողիկ

Եղեք համբերատար, անսասան՝ կատարյալ վստահելով մերազնյա իմաստուն, արթուն եւ շրջահայաց Վեհափառ Հայրապետին։ Այս մասին գրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը։

«Հայոց Եկեղեցին խաղաղ և անշտապ նավարկում է փոթորկված օվկիանոսում՝ անցնելով մեծ եւ ծանր փորձության միջով։

Հակաեկեղեցական այս արշավը, արդարև, անխոհեմ է, ազգադավ և պետականաքանդ։

Հայոց Եկեղեցին այսօր պաշտպանելով իր աստվածային ինքնիշխանությունը և իր նվիրապետական կարգերը, կանոններն ու իրավունքները՝ ջանքեր է գործադրում պահպանելու մեր պետության սահմանադրական կարգը և օրինականությունը։

Մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է, որ մնանք հաստատուն և հստակ կեցվածքով՝ հավատարիմ մեր ազգային ինքնությանը, արժեքներին, Սբ Ավանդին և Արդար դատին։

Տեր կանգնենք մեր Հայրենիքին, մեր պետականությանն ու պետությանը, որոնք ազգային՝ վերանձնական, բացարձակ արժեքներ են։

Հիշեցեք, ամենքս, ի վերջո, պատասխան ենք տալու խղճի, պատմության եւ Ամենակալ Աստծո առջև»։

Leave a Comment