Ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Ղանդիլյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ


Հունվարի 31-ին՝ ժամը 19։42-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։


 


ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։


 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:25-ին, մարվել՝ 20:58-ին: Այրվել են տանիքը (մոտ 80 քմ) և խոհանոցը՝ մասամբ (մոտ 10 քմ): 


 


Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի կից շինություններ։

Leave a Comment