Եվրո-2026. Հայաստանի հավաքականը պարտվեց խորվաթներին


Սպորտ


Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտություն կրեց Եվրո-2026-ի քառորդ եզրափակիչում։


Լիտվայի Կաունաս քաղաքում տեղի ունեցած խաղում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մրցեց խորվաթների հետ, որոնք հաղթեցին 3:0 հաշվով՝ երեք գոլերն էլ խփելով առաջին խաղակեսում։



Խմբային փուլում Հայաստանի հավաքականը 2:1 հաշվով հաղթել էր Ուկրաինային, 5:4 հաշվով՝ Չեխիային, 3:3 հաշվով խաղացել Լիտվայի հետ։


Leave a Comment