Չի երեւում, որ Ռուսաստանի նախագահն իսկապես խաղաղություն է ցանկանում. Գերմանիայի պաշտպանության նախարար



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտնել է, որ կասկածում է, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իսկապես խաղաղություն է ցանկանում, քանի որ ԱՄՆ-ն է գլխավորում Ուկրաինա Մոսկվայի ներխուժման դադարեցման ջանքերը։

Պիստորիուսը RND Media group-ի հարցազրույցում ասել է, որ, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր ազդակ է հաղորդել խաղաղության հասնելու դիվանագիտական ջանքերին, Մոսկվայի վերջին գործողություները, թերեւս, խոսում են այլ լեզվով։

«Առայժմ […] որեւէ նշան չեմ տեսնում, որ Ռուսաստանն իսկապես խաղաղության է ձգտում»,- ասել է Պիստորիուսը՝ նշելով, որ անգամ Աբու Դաբիում վերջերս ԱՄՆ ղեկավարությամբ անցկացված բանակցությունների ժամանակ Պուտինը հարձակվել է Ուկրաինայի վրա «այնպես, ինչպես գրեթե չի եղել այս պատերազմում»։

Գերմանիայի պաշտպանության նախարարը նաեւ հերքել է Կրեմլի հայտարարություններն այն մասին, որ նրա գրոհները երբեք ուղղված չեն եղել քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական ենթակառուցվածքի դեմ։

Նախարարի կարծիքով՝ Պուտինը փոխզիջման պատրաստակամություն չի հայտնել։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment