Միացյալ Նահանգները հույս ունի շարունակել բանակցությունները Իրանի հետ և հասնել որոշակի լուծման, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ երկու երկրների միջև լարվածության սրման ֆոնին։
«Տեսեք, ծրագիրը հետևյալն է. ( Իրանը – խմբ.) բանակցություններ է վարում մեզ հետ, և մենք կտեսնենք՝ կարո՞ղ ենք ինչ-որ բան անել, հակառակ դեպքում կտեսնենք, թե ինչ կլինի», – ասել է նա Fox News-ի թղթակից Ջեքի Հենրիխի հետ հարցազրույցում։