Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսը վերահաստատել է այս տարի Մոսկվա և Կիև այցելելու իր մտադրությունը։
«ԵԱՀԿ-ի համար, որը ես պատիվ ունեմ նախագահելու այս տարի, Շվեյցարիան՝ իմ ղեկավարությամբ, հստակ ձևակերպել է իր առաջնահերթությունները. ԵԱՀԿ-ն պետք է վերակենտրոնանա իր հիմնական առաքելության՝ Եվրոպայում խաղաղության և անվտանգության պաշտպանության վրա: Այս նպատակին հասնելու համար մենք բոլորս պետք է ներկա լինենք բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե միայն նրանք, ովքեր կիսում են իմ տեսակետները: Ահա թե ինչու ես շուտով կայցելեմ Կիև և Մոսկվա», – ասել է նա շաբաթ օրը խորհրդարանում ունեցած իր ելույթում: