Քննչական կոմիտե հրավիրված 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը, Armenia Today-ին հայտնել են ՔԿ-ից:
ՔԿ-ից մանրամասնել են, որ նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել դատական ակտը չկատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում։
Վարույթը հարուցվել է Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով (դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, առավելագույն պատիժը՝ 2 տարվա ազատազրկում):
