Մոտ 2000 կենսաթոշակառու անվճար ստացել է 500 հազար դրամից ավելի արժեցող բուժօգնություն․ Բաբկեն Թունյան

Մոտ 2000 կենսաթոշակառու անվճար ստացել է 500 հազար դրամից ավելի արժեցող բուժօգնություն․ Բաբկեն Թունյան

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մոտ 2000 կենսաթոշակառու ԱՆՎՃԱՐ ստացել է 500 հազար դրամից ավելի արժեցող բուժօգնություն, որոնցից մոտ 900-ը՝ մեկ միլիոն դրամից ավելի թանկ բուժօգնություն:

Ընդհանուր առմամբ, ընդամենը 1 ամսում մոտ 50 հազար տատիկ-պապիկներ արդեն օգտվել են առողջության համընդհանուր ապահովագրության ընձեռած հնարավորությունից:
Սրանք պարզապես թվեր չեն. սրանք փրկված կյանքեր ու մարդկանց պատմություններ են:

Ու սա դեռ սկիզբն է. մեր հարյուր հազարավոր կենսաթոշակառուներ ստանալու են այնպիսի բուժօգնություն, որը նրանց հասանելի չէր լինի, եթե անգամ կենսաթոշակը լիներ 100 հազար դրամ: Այդ թվում՝ այն մարդիկ, որոնք մեզ քննադատում են ու երբեմն՝ վիրավորում:

Ոչինչ, էդպես էլ կլինի՝ մանավանդ, որ կողքից ով ասես այս մարդկանց տրամադրում է մեր դեմ՝ ստերվ ու պոպուլիզմով: Թող առողջ լինեն ու քննադատեն:

Իսկ մենք շարունակելու ենք բարելավել այս համակարգը, ու դրան զուգահեռ՝ պետության հնարավորությունների շրջանակներում, ամեն ինչ անելու ենք, որ նաև կենսաթոշակները բարձրանան ու մեր տատիկ պապիկների հոգսերը թեթևացնենք:

Leave a Comment