Մայր Աթոռն արձագանքել է Քննչական կոմիտեի՝ վեց եպիսկոպոսի մեղադրանքի առաջադրման որոշմանը՝ կոչ անելով ՀՀ իշխանությանը և իրավապահ համակարգին հարգել Եկեղեցու ինքնավարության իրավունքը։ Մայր Աթոռը hունվարի 31-ին տեղի ունեցած հոգևորականների նկատմամբ իրականացվող գործողությունները բռնաճնշումներ է որակում․ «Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին, որով քրեական վարույթ է նախաձեռնվել և քրեական հետապնդում է հարուցվել Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով»։ Հունվարի 31-ին Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան սրբազանները, տեր Մովսես քահանան: Նրանք բոլորը մեղադրյալներ են, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել […]