ԿԳՄՍ փոդքասթի հերթական էպիզոդում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հյուրը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի վարիչ Աշոտ Փիլիպոսյանն է, որի հետ նախարարը զրուցել է հնագիտության զարգացման խնդիրների և հեռանկարների, հնագիտության և հնագիտական պեղումների հանդեպ հանրության հետաքրքրության, ինչպես նաև մասնագիտական կրթության և անհրաժեշտ ձիրքերի մասին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Զրույցը, ինչպես նաև ԿԳՄՍ փոդքասթի այլ էպիզոդներ՝ YouTube-յան տեսանյութում։