ՔԿ-ն ընդդեմ Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովի՞. եպիսկոպոսներին հերթով արգելում են բացակայել երկրից

Քննչական Կոմիտեի հրավիրված  Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ ևս երկրից չբացակայելու արգելք կիրառեցին։

Ավելի վաղ էլ նման որոշում էին կայացվել Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ։

Հիշեցնենք՝ այսօր Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին ծանուցագրեր էին հանձնել, կանչել ՔԿ՝ պնդելով, թե նրանք «մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ»:

Ինչպես հայտնի է, բարձրաստիչան հոգևորականների դեմ քրեական գործի հարուցման պատճառն է դարձել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ հռչակելու մասին Գերագույն հոգևոր խորհրդի որոշումը։

Հիշեցնենք նաև, որ փետրվարի կեսին Ավստրիայում նախատեսված է անցկացնել Եպիսկոպոսաց ժողովը, Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների նկատմամբ երկրից բացակայելու արգելք կիրառելը հենց այս հանգամանքով է պայմանավորվում։

Դիտեք նաև՝

***

***

Leave a Comment