Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (բուք) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Շիրակի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Կոտայքի, Արագածոտնի (մառախուղ), Վայոց ձորի, Շիրակի մարզերում և Սպիտակ քաղաքում տեղում է ձյուն։