https://arm.sputniknews.ru/20260131/episkvopvosneri-harcaqnnutjunnery-sharunakvum-en-evs-4-hvogevvorakanner-zhamanecin-qk-98280886.html
Եպիսկոպոսների հարցաքննությունները շարունակվում են. ևս 4 հոգևորականներ ժամանեցին ՔԿ
Եպիսկոպոսների հարցաքննությունները շարունակվում են. ևս 4 հոգևորականներ ժամանեցին ՔԿ
Sputnik Արմենիա
Փաստաբանը հայտարարեց, որ քրեական հետապնդումը ոչ մի կապ չունի օրենքի հետ։ 31.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-31T19:00+0400
2026-01-31T19:00+0400
2026-01-31T19:25+0400
հայաստան
հհ քննչական կոմիտե
հոգևորական
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում բարձրաստիճան հոգևորականների հարցաքննությունները շարունակվում են: Փաստաբան Արա Զոհրաբյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին` որպես մեղադրյալ այսօր ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու համար: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտե են կանչվել Գուգարքի և Սյունիքի թեմերի առաջնորդները՝ եպիսկոպոսներ Հովնան Հակոբյանը և Մակար Հակոբյանը, ինչպես նաև տեր Մովսես քահանա Սահակյանը։ Հոգևորականները ՔԿ են հրավիրվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով»։Այս պահին քննչական մարմնի շենքում են գտնվում Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը և Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը շեշտեց` այն, ինչ տեղի է ունենում հիմա, ապօրինի է, ու երբևէ նման բան չի եղել, որ պետությունը միջամտի եկեղեցու ներքին կյանքին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ քննչական կոմիտե, հոգևորական
հայաստան, հհ քննչական կոմիտե, հոգևորական
19:00 31.01.2026 (Թարմացված է: 19:25 31.01.2026)
Բաժանորդագրվել
Փաստաբանը հայտարարեց, որ քրեական հետապնդումը ոչ մի կապ չունի օրենքի հետ։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում բարձրաստիճան հոգևորականների հարցաքննությունները շարունակվում են:
Փաստաբան Արա Զոհրաբյանն ավելի վաղ
տեղեկացրել էր, որ առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն հոգևոր խորհրդի եպիսկոպոս անդամներին` որպես մեղադրյալ այսօր ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու համար: Ավելի ուշ
հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտե են կանչվել Գուգարքի և Սյունիքի թեմերի առաջնորդները՝ եպիսկոպոսներ Հովնան Հակոբյանը և Մակար Հակոբյանը, ինչպես նաև տեր Մովսես քահանա Սահակյանը։ Հոգևորականները ՔԿ են հրավիրվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի)
«գործով»։
Այս պահին քննչական մարմնի շենքում են գտնվում Մայր աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր աթոռի միաբան Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը և Մայր աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։
Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի փաստաբան Մարինե Ֆարմանյանը շեշտեց` այն, ինչ տեղի է ունենում հիմա, ապօրինի է, ու երբևէ նման բան չի եղել, որ պետությունը միջամտի եկեղեցու ներքին կյանքին։