Նախապես փոքրիկ դրոշներ են բաժանել մասնակիցներին, մինչ Փաշինյանի գալը մի քանի անգամ պարապել են նրա հեղինակած երգի տակ՝ պարային ինչ շարժումներ անել, որ հեռարձակելու լավ տեսարան ունենան: Իսկ դիսկոտեկի կեսից արդեն միացրել են ռաբիս երաժշտություն ու լավ տժժացել:
Ողջ ընթացքում պարահրապարակում պտտվել են ՊՊԾ աշխատակիցներ, նաև Հովհաննավանքում պատարագի ժամանակ ռեպլիկ արձակած Հայկ Դորունցին բերանը փակելով՝ դուրս հանող թիկնազորի աշխատակից Աշոտ Մկրտումյանը: Մինչ ռեստորան մտնելն էլ մասնակիցներին հատուկ սարքերով լավ զննել են, նոր ներս թողել: Ընթացքում մասնակիցներին անվճար միայն ջուր են տվել, գարեջուրն ու ուտելիքը մարդիկ իրենք են գնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: