Մոդել և ռեփեր Տիմատիի նախկին սիրեցյալ Անաստասիա Ռեշետովայի փեսացուն Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի որդին՝ Վլադիսլավ Աբրահամյանն է, հայտնում է Gazeta.ru-ն։
Հրատարակության փոխանցմամբ՝ մոդելին մոտ կանգնած անանուն աղբյուրը հաստատել է այս տեղեկությունը և բացահայտել փեսացուի ինքնությունը։ Լրատվամիջոցը նշում է, որ 33-ամյա Վլադիսլավ Աբրահամյանը զբաղվում է ձիասպորտով և մարտարվեստով, ինչպես նաև ունի ընտանեկան առանձնատուն Մոսկվայի մերձակայքում գտնվող Բարվիխայում, որի արժեքը, ըստ հրապարակման, գնահատվում է շուրջ 80 միլիոն դոլար։