Starnews.am-ը գրում է․
Դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանը օրեր առաջ իր ինստագրամյան էջում հրապարակել էր լուսանկար՝ ֆոնում հնչող Արամեի «Սեր է գալիս» երգի ներքո։ Հրապարակմանը կից նա հարց էր ուղղել հետևորդներին՝ հետաքրքրվելով, թե ինչ անակնկալ են կարծում սպասվում է իրենց։ Գրառումը լայն արձագանք էր ստացել, և հետևորդների մեծ մասը ենթադրել էր, որ Ռուզաննան երեխայի է սպասում։
Սակայն այսօր նա հերքել է այդ խոսակցությունները՝ արձագանքելով մեկնաբանություններին և գրելով. «85%-ը բոլորդ գրում եք, որ բալիկի եմ սպասում։ Ոչ, սիրելիներս, ասեմ ավելին՝ անգամ մտքովս չի անցել, որ դա կմտածեք»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: