Aurora News | Մասկը հայտարարել է, որ բազմիցս մերժել է Էփշտեյնի կղզի այցելելու հրավերները

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնից բազմաթիվ հրավերներ է ստացել այցելելու իր կղզին։ Գործարարը այս մասին գրել է իր սոցիալական ցանցի էջում։

Միլիարդատերը պարզաբանել է, որ սահմանափակ շփում է ունեցել հայտնի ֆինանսիստի հետ։ Սակայն նա մերժել է կղզի այցելելու բոլոր հրավերները։

«Ես լիովին գիտակցում էի, որ որոշ էլեկտրոնային նամակագրություններ կարող են սխալ մեկնաբանվել և օգտագործվել չարամիտների կողմից՝ իմ անունը արատավորելու համար», – գրել է Մասկը։

Էփշտեյնը ձերբակալվել է 2019 թվականին՝ սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի կասկածանքով։ Ավելի ուշ հաղորդվել է նրա մահվան մասին բանտում։ Պարզվել է, որ նա ինքնասպան է եղել։

Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հրապարակել է Էպշտեյնի գործին վերաբերող որոշ փաստաթղթեր։ Գերատեսչությունն իր կայքում ստեղծել է առանձին էջ՝ նվիրված այդ նյութերին։

Այնուհետև հրապարակված նյութերում հայտնաբերվել են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի, ինչպես նաև երաժիշտներ Մայքլ Ջեքսոնի և Միք Ջագերի լուսանկարներ։

Leave a Comment