https://arm.sputniknews.ru/20260131/hardzakman-depqum-irany-chi-sahmanapakvi-tsvovum-pataskhan-gvortsvoghutjamb-shamkhani-98279299.html
Հարձակման դեպքում Իրանը չի սահմանափակվի ծովում պատասխան գործողությամբ. Շամխանի
Հարձակման դեպքում Իրանը չի սահմանափակվի ծովում պատասխան գործողությամբ. Շամխանի
Sputnik Արմենիա
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը վստահեցրել է, որ Թեհրանը վերահսկում է իրավիճակը և անհրաժեշտ պահին կհարվածի թշնամուն։ 31.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-31T17:29+0400
2026-01-31T17:29+0400
2026-01-31T17:48+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
ծով
ալի շամխանի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90419052_0:115:1600:1016_1920x0_80_0_0_686e67b0efd6a339fc8ab7bdf62894d2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Իրանը պատրաստ է հակառակորդին հակահարված տալ ոչ միայն ծովում, այլև ավելի լայն ձևաչափով: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, Իրանի շուրջ ամերիկյան ուժերի կուտակման ֆոնին այս հայտարարությունն է արել երկրի գերագույն առաջնորդի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Շամխանին:Շամխանին ընդգծել է, որ Իրանին հայտնի է թշնամական ուժերի գործողության ծրագիրը, և Թեհրանը վերահսկում է իրավիճակը և անհրաժեշտ պահին պատասխան հարված կհասցնի:Հիշեցնենք` հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության. ՄԱԿ-ում Իրանի առաքելություն
իրանի իսլամական հանրապետություն
ամն
ծով
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/14/90419052_0:0:1422:1066_1920x0_80_0_0_bd7ce9104e18970154e2d2269a72c9c1.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, ծով, ալի շամխանի
իրանի իսլամական հանրապետություն, ամն, ծով, ալի շամխանի
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը վստահեցրել է, որ Թեհրանը վերահսկում է իրավիճակը և անհրաժեշտ պահին կհարվածի թշնամուն։
«Մենք չենք սահմանափակվի հակառակորդի հետ միայն ծովում բախմամբ և պատրաստվել ենք գործողությունների ավելի մեծածավալ սցենարների», – պաշտոնյայի խոսքը մեջբերում է «Tasnim» գործակալությունը:
Շամխանին ընդգծել է, որ Իրանին հայտնի է թշնամական ուժերի գործողության ծրագիրը, և Թեհրանը վերահսկում է իրավիճակը և անհրաժեշտ պահին պատասխան հարված կհասցնի:
Հիշեցնենք` հունվարի 22-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը համենայն դեպս շարժվում են դեպի Իրան։ Մինչ այդ նա չէր կարողացել հստակ պատասխանել այն հարցին` արդյոք օրակարգից հանված է Իրան ռազմական ներխուժման տարբերակը, թե ոչ։ Նա միայն նշել էր, որ չի կարող ասել, թե ինչ կլինի ապագայում։
Ավելի վաղ Թրամփը աջակցություն էր հայտնել Իրանի բողոքի ցույցերի մասնակիցներին և հնարավոր էր համարել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն, այդ թվում` օդային հարվածներ։ Թեհրանն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ առաջնորդի հայտարարությունները սպառնում են Իրանի ինքնիշխանությանը։