
Գերագույն հոգևոր խորհրդի քարտուղարությամբ զբաղված Տեր Մովսեսը լրագրողի հետ զրույցում հաստատեց, որ իրեն կանչել են որպես մեղադրյալ: «Աբսուրդ է, ես որոշում կայացնող մարմին չեմ, իմ ձայնը որևէ ձև այնտեղ չի լսվում: Գործի հետ կապված մանրամասներին չեմ անդրադառնա, փաստաբանները կարիք կլինի, կասեն: Ցավոք սրտի, պիտի արձանագրեմ մի փաստ, աբսուրդ է, որ մեր երկրի հանցագործներին թողած՝ մեր երկրում ինչքան հոգևորական կա, իրենց են այս դռնից ներս մտցնում: Սա հակաեկեղեցական շարժման շրջանակներում իրականացվող գործընթաց է:
Որպես հոգևորական՝ այս վիճակն ինձ համար զավեշտ է, ցավ եմ ապրում, որ միասնականության ուղղությամբ ջանքեր թափելու փոխարեն այս իրավիճակում ենք»:
Նա նաև հավելեց, որ այս հալածանքները երբևիցե չեն կարող իրեն ստիպել՝ ճամբար փոխել: