Թուրքիայում թմրանյութերի գործով հետաքննության շրջանակներում ձերբակալվել են շոու բիզնեսի մի շարք հայտնի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ստամբուլի գլխավոր դատախազությանը։
Գործողությունն իրականացվել է երկրի միանգամից մի քանի շրջաններում, այդ թվում՝ Ստամբուլում, Անկարայում, Մուղլուում և Յալովայում։
Օպերատիվ միջոցառումների ժամանակ ձերբակալվել են կատակերգու Հասան ջան Քայան, երգիչ Ռեյմենը (Յուսուֆ Աքթաշ), ռեփեր Էմիրխան Չաքալը, ինչպես նաև Մազլում Աքթուրքը և այլք:
Ներկայացված մեղադրանքի մանրամասները, ինչպես նաև ձերբակալվածների նկատմամբ հետագա դատավարական քայլերի մասին տեղեկությունները հրապարակման մեջ չեն բացահայտվում:
Հոկտեմբերին Թուրքիայում թմրանյութերի խրախուսման և մաքսանենգության դեմ պայքարի մեկ այլ գործողության ժամանակ ձերբակալվել էր ևս մի քանի հայտնի արտիստ:
