Ուկրաինայի անվտանգության լավագույն երաշխիքը կլինի Ռուսաստանի կողմից տրված անվտանգության անսասան երաշխիքը, որի մասին Արևմուտքում ոչ ոք չի խոսում:
ՌԻԱ Նովոստիին ասել է փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։
«Բոլորը խոսում են Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտության մասին, բայց վերջին ամիսներին, կամ նույնիսկ տարիներին ես չեմ հիշում որևէ հայտարարություն, որտեղ որևէ մեկն ասեր, որ խաղաղ կարգավորումը, խաղաղության բանաձևը պետք է ներառի Ռուսաստանի անվտանգության երաշխիքներ։ Չնայած բոլորի համար բացարձակապես պարզ է, որ Ուկրաինայի անվտանգության լավագույն երաշխիքը Ռուսաստանի անվտանգության անսասան երաշխիքն է», – ասել է նա։
«Եթե մենք հասկանանք, որ Ուկրաինայի տարածքը չի օգտագործվի որպես Ռուսաստանի անվտանգությանը սպառնալիքներ ստեղծելու հարթակ, ապա Ուկրաինայի անվտանգությունը կապահովվի», – եզրափակեց Գրուշկոն։