Հրազդանում բախվել է 4 ավտոմեքենա

Հրազդանում բախվել է 4 ավտոմեքենա

Հունվարի 31-ին, ժամը 14։40-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 4 ավտոմեքենա, առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիների փողոցում բախվել են Mercedes-Benz, Nissan, Hyundai և Opel մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինից առկա է գազի արտահոսք: 

Փրկարարները հոսանքազրկել են Opel մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment