Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, Իսրայելի ռեժիմը և եվրոպական դերակատարները փորձել են անկարգություններ հրահրել և անհամաձայնություն սերմանել Իրանում վերջերս տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և եվրոպացի գործիչները փորձել են լարվածություն հրահրել և զինել որոշակի խմբերի՝ անմեղ մարդկանց ներքաշելով դրանցում։
Ըստ Իրանի նախագահի, Թրամփը բացահայտ և հրապարակայնորեն խրախուսել է բռնությունը՝ կոչ անելով զինված ապստամբներին գրավել կառավարական շենքերը և սպառնալով ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ բախման դեպքում։
«Վերջին փորձը ցույց է տվել, որ ոխերիմ թշնամիները, ներառյալ՝ սիոնիստական ռեժիմը և նրա արևմտյան հովանավորները, անընդհատ փորձում են հրահրել, պառակտել Իրանը:
Նրանք, օգտագործելով սոցիալական պահանջները, փորձել են բողոքի ցույցերը վերածել քաղաքացիական պատերազմի»,- նշել է Իսլամական Հանրապետության նախագահը։
Փեզեշքիանն ընդգծել է, որ իշխանությունները պետք է լսեն խաղաղ ցուցարարներին և լուծեն նրանց իրական խնդիրները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
95 դիտում