Կիևի ջրամատակարարումն անջատված է․ որևէ շրջանում ջուր չկա


Էլեկտրաէներգիայի ցանցի խափանման պատճառով Կիևի բոլոր շրջաններում ջրամատակարարումն անջատված է։

Այս մասին  հայտնել է Kyivvodokanal-ի մամուլի ծառայությունը:

Մետրոն ևս չի աշխատում։

«Ուկրաինայի էլեկտրացանցի մակարդակով ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները, և վերականգնողական աշխատանքներ են ընթանում։ Նպատակն է հնարավորինս շուտ կայունացնել իրավիճակը», – հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ըստ Գերագույն ռադայի էներգետիկայի և բնակարանային ու կոմունալ ծառայությունների հարցերով հանձնաժողովի անդամ Սերգեյ Նահորնյակի, երկրի էլեկտրացանցի կայունացման համար կպահանջվի 24-36 ժամ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

147 դիտում

Leave a Comment