ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պսակ քահանա Մկրտչյանը առավոտյան գրառում էր արել, տեղեկացնելով, որ առավոտից եկեղեցին հսկում է Ռազմական Ոստիկանության մեքենայով աշխատակիցներ:
Պարզվում է ոստիկաններն այդեղ են վաղ առավոտից: 2 ոստիկան, մեքենայից դուրս չգալով, նստած հետևում էին եկեղեցու բակում տեղի ունեցող շարժին:
Ի դեպ, ոստիկանները, ախնա վատնելով վառելիքը, միացրել էին մեքենայի շարժիչը, որպեսզի չմսրեն հանկարծ:
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը, լրագրողների հետ զրույցում նշց, որ գնդերեցներին փորձել են, մեղմ ասած, գնել բնակարաններով ու բարձր աշխատավարձով, որպեսզի նրանք միանան իշխանության կողմից Մայր եկեղեցու դեմ տարվող արշավին:
Տեր Պսակը նշեց, նաև, որ անգամ գեներալներ են փորձել համոզել գնդերեցներին:
Ու քանի որ գնդերեցները մնացել են անսասան, իշխանությունը որոշել է լուծարել ԶՈՒ ուժերում հոգևոր առաջնորդությունը:
NEWSPRESS.am-ը ներկայացնում է Տեր Պսակի մեկնաբանությունը՝ կապված միջադեպի և Զինված ուժերում հոգևոր առաջնորդությունը լուծարելու մասին որոշման հետ:
Արմինե Մկրտումյան