Հունական խոհանոցը զբաղեցրել է առաջին տեղը աշխարհի ամենահամեղ խոհանոցների շարքում՝ ըստ World Population Review կազմակերպության։ Վարկանիշը ձևավորվել է ավելի քան 11,000 ուտեստների վերաբերյալ ամբողջ աշխարհից ստացված 400,000 գնահատականների հիման վրա։
Լավագույն տասնյակը.
-
Հունաստան
-
Իտալիա
-
Մեքսիկա
-
Թուրքիա
-
Իսպանիա
-
Պորտուգալիա
-
Ինդոնեզիա
-
Ֆրանսիա
-
Ճապոնիա
-
Չինաստան
Վարկանիշում տեղ են գտել նաև հետխորհրդային երկրները, սակայն նրանց դիրքերը զգալիորեն տարբերվում են.
Վրաստան 30-րդ տեղ
Ռուսաստան 34-րդ տեղ
Լիտվա 39-րդ տեղ
Ուկրաինա 43-րդ տեղ
Ադրբեջան 56-րդ տեղ
Ղազախստան 92-րդ տեղ
Հայաստան 93-րդ տեղ
Աղյուսակի ամենավերջին հորիզոնականները զբաղեցրել են Բոլիվիան, Լաոսը և Նիկարագուան ( համապատասխանաբար 97, 98 և 99-րդ տեղերը )։
Չնայած վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցնելուն, իտալական խոհանոցը նախորդ տարվա դեկտեմբերի 10-ին հասավ բացառիկ հաջողության. ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն ճանաչեց որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն։
«Իտալացիների համար խոհարարությունը ավելին է, քան պարզապես սնունդ կամ բաղադրատոմսերի հավաքածու։ Դա մշակույթ է, ավանդույթներ, աշխատանք և հարստություն», — նշել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։