Մշակույթի նախկին նախարարին 4,5 տարով ազատազրկել են՝ համաներման կիրառմամբ․ ԳԴ

Դատարանը մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին պաշտոնեական դիրքը չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելու համար դատապարտվել է 4 ու կես տարի ժամկետով ազատազրկման, ապա կիրառել համաներում, հայտնել է Գլխավոր դատախազությունը։

Ըստ հրապարակման՝ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել այսօր՝ հունվարի 31-ին։

Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Պողոսյանի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում, իսկ հոկտեմբերի 4-ին նրա վերաբերյալ մասն անջատվել էր ու հանձնվել էր Հակակոռուպցիոն դատարան:

Ըստ մեղադրանքի՝ նա օժանդակել էր «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քառակուսի մետր մակերեսով տարածքը հանցավոր խմբի կողմից խարդախությամբ հափշտակելուն:

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 7-ի վճռով բավարարել էր Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Պողոսյանի և հօգուտ ՀՀ-ի գանձել 25 միլիոն 252 հազար դրամ։

Leave a Comment