ՊՆ-ից պարզաբանել են՝ ինչու է ՌՈ մեքենա հերթապահում Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ․ «Սպուտնիկ Արմենիա»

ՊՆ-ից պարզաբանել են՝ ինչու է ռազմական ոստիկանության մեքենա հերթապահում Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ:

«Երևանի նշված վարչական շրջանում մի քանի զորամաս կա, բնականոն ծառայություն է»,- ArmeniaSputnik-ին ասել է նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։

Ավելի վաղ Տեր Պսակ քահանա Մկրտչյանը հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է ռազմական ոստիկանության մեքենան։

«Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Ըստ երևույթին, ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի»։

Leave a Comment