Իրանը միշտ պատրաստ է համագործակցել տարածաշրջանի երկրների հետ՝ խաղաղությունը պահպանելու համար. Արաղչի


Միջազգային


Իրանը շնորհակալ է Թուրքիային տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերի համար։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այս մասին գրել է իր X սոցիալական ցանցի էջում՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ իր հանդիպումը։

Նա ընդգծել է, որ միշտ բաց է Էրդողանի հետ քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր. «Մեր զրույցի ընթացքում ես կրկին նշեցի, որ Իրանը երբեք չի ձգտել ձեռք բերել միջուկային զենք և պատրաստ է ընդունել արդար և հավասար միջուկային համաձայնագիր, որը կբավարարի մեր ժողովրդի օրինական շահերը։ Սա ներառում է «Ոչ մի միջուկային զենք» սկզբունքի ապահովումը և պատժամիջոցների վերացման երաշխիքը:

Արաղչին նաև հավելել է, որ Իրանը միշտ պատրաստ է համագործակցել տարածաշրջանային պետությունների հետ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն պահպանելու համար։


Leave a Comment