Քոչարյանը սխալվում է․ գյուղմթերքը միայն ՌԴ չի արտահանվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ասուլիսին նման պնդում արեց՝ խոսելով Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ազդելու լծակների մասին։ 

Factor TV-ն պարզել է, որ թեև Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական գյուղարտադրանքի հիմնական շուկան,  Քոչարյանի պնդումը մանիպուլյատիվ է։

Հայաստան-Արաբական միացյալ էմիրություններ առևտուրը վերջին տարիներին ակտիվացել է։ Մենք ԱՄԷ ենք արտահանում միրգ/բանջարեղեն, օրինակ՝ խնձոր, տանձ, դեղձ, կարտոֆիլ, լոլիկ, հաց, պանրի տեսակներ և կաթնաշոռ։

Հայկական գյուղարտադրանքը արտահանվում է նաև վրացական շուկա՝ կաթ, սերուցք, կարագ, յոգուրտ, թան, պանրի տեսակներ և կաթնաշոռ, միրգ-բանջարեղեն։ 

ԵՄ երկրներ նույնպես գյուղմթերքի արտահանում ունենք։ Հայաստանից Ֆրանսիա է հասնում ալյուր, ձավար, հացահատիկ, միրգ-բանջարեղեն։ Ձավար, հացահատիկ, ալյուր է արտահանվում նաև Գերմանիա։ 

Հայաստանի գյուղարտադրանքը արտահանվում է նաև ԵՏՄի մյուս երկրներ։ Օրինակ Բելառուս ենք արտահանում միրգ-բանջարեղեն, կարագ, տանձ, սերկևիլ, ծիրան, բալ, կեռաս։ 

Այսպիսով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պնդումը, թե «մեր գյուղարտադրանքը բացի Ռուսաստանից ուրիշ տեղ չի գնում», չի համապատասխանում իրականությանը։ Թեև Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական գյուղարտադրանքի արտահանման առաջատար ուղղությունը,  աշխարհագրությունը դրանով չի սահմանափակվում։ 

Leave a Comment