https://arm.sputniknews.ru/20260131/rvo-meqenan-aravvotic-hskum-e-surb-astvatsatsin-ekeghecin-ter-psaky-manramasner-e-hajtnum-98274127.html
ՌՈ մեքենան առավոտից հսկում է Սուրբ Աստվածածին եկեղեցին. տեր Պսակը մանրամասներ է հայտնում
ՌՈ մեքենան առավոտից հսկում է Սուրբ Աստվածածին եկեղեցին. տեր Պսակը մանրամասներ է հայտնում
Sputnik Արմենիա
Հոգևորականները եկեղեցու ներսում պատրաստվում են երեկոյան ժամերգության։ 31.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-31T12:36+0400
2026-01-31T12:36+0400
2026-01-31T12:45+0400
հայաստան
ռազմական ոստիկանություն
ավտոմեքենա
եկեղեցի
տեր պսակ քահանա մկրտչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1f/98273451_0:89:1500:933_1920x0_80_0_0_9190aec32b5cb12fb496eac0164d730f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Ռազմական ոստիկանության մեքենան առավոտից հսկում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Տեղեկությունը հայտնում է տեր Պսակ քահանա Մկրտչյանը։ Նա ՌՈ մեքենայի լուսանկարը հրապարարկել է ֆեյսբուքյան էջում։Երեկ հայտնի դարձավ, որ Մայր աթոռ է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշումը, ըստ որի՝ այսուհետ բանակի գնդերեցները, ըստ էության, պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի՝ դաստիարակչական աշխատանքների գծով տեղակալին։ Ավելի ուշ Պապիկյանը հրապարակեց իր որոշումը, ըստ որի` 2026 թվականի փետրվարի 1-ից դադարեցվում է հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում։Տեր Պսակը նշել է, որ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությանը։Հոգևորականը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ ինքը եկեղեցի է եկել քաղաքացիական հագուստով, և ռազմական ոստիկանության ծառայողները գուցե չեն էլ հասկացել, որ ինքը քահանա է ու չեն խոչընդոտել իր մուտքը։Հիշեցնենք` ըստ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի` զինված ուժերում ավագ գնդերեցի և գնդերեցի պաշտոններ կստեղծվեն, որոնք կհամապատասխանեն սպայական «մայոր» և կրտսեր սպայական «կապիտան» կոչումներին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր սպասավոր հանդիսացող անձինք այդ պաշտոններում կնշանակվեն ուսումնական ծրագրի ավարտից հետո և ծառայության վայրի զորամասի հրամանատարի ներկայացմամբ` ՀՀ ԶՈւ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության հետ համաձայնեցմամբ։ Պարտադիր պայման է լինելու հոգևոր կրթություն ստացած լինելու հանգամանքը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/1f/98273451_0:1:1501:1126_1920x0_80_0_0_94260a0b6aa501c73bddd217ccfa5793.jpg.webp
հայաստան, ռազմական ոստիկանություն, ավտոմեքենա, եկեղեցի, տեր պսակ քահանա մկրտչյան
հայաստան, ռազմական ոստիկանություն, ավտոմեքենա, եկեղեցի, տեր պսակ քահանա մկրտչյան
Հոգևորականները եկեղեցու ներսում պատրաստվում են երեկոյան ժամերգության։
Տեր Պսակը նշել է, որ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությանը։
«Աննախադեպ վիճակ է սա։ Հիմա մենք եկեղեցու ներսում ենք, պատրաստվում ենք երեկոյան ժամերգության»,- ասաց նա։
Հիշեցնենք` ըստ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի` զինված ուժերում ավագ գնդերեցի և գնդերեցի պաշտոններ կստեղծվեն, որոնք կհամապատասխանեն սպայական «մայոր» և կրտսեր սպայական «կապիտան» կոչումներին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր սպասավոր հանդիսացող անձինք այդ պաշտոններում կնշանակվեն ուսումնական ծրագրի ավարտից հետո և ծառայության վայրի զորամասի հրամանատարի ներկայացմամբ` ՀՀ ԶՈւ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության հետ համաձայնեցմամբ։ Պարտադիր պայման է լինելու հոգևոր կրթություն ստացած լինելու հանգամանքը։