Փորձում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկվում է Ռազմական ոստիկանության մեքենայի կողմից։

Նրա փոխանցմամբ՝ նշված եկեղեցին պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, և, ըստ երևույթին, իրականացվող գործողություններով փորձ է արվում խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի։

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը կոչ է արել հնարավորինս տարածել տեղեկությունը։

Leave a Comment