«Պալլադիում հոլլ»-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած դիսկոտեկին նրա թիմակիցներն ու կիրակնօրյա պատարագների մշտական մասնակիցներն են ներկա գտնվել, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր ադբյուրներին։
Ըստ թերթի՝ նրանք հիմնականում «Քաղաքացիական պայմանագրի» տարածքային կառույցների ներկայացուցիչներ էին։ Մարդկանց նախապես դրոշակներ են բաժանել, և մինչ Փաշինյանի գալը մի քանի անգամ փորձել են պարային շարժումներ, որ հեռարձակման լավ տեսարան ստանան, նշել է թերթը: Լրատվականի տեղեկություններով՝ դիսկոտեկի կեսից միացրել են ռաբիս երաժշտություն ու պարել։ Թերթի պնդմամբ՝ միայն ջուրն են ստացել անվճար, սնունդն ու այլ ըմպելիքները ներկաները գնել են։
Armenia Today-ի նկարահանող խումը իրադարձությունների վայրից հայտնել է, որ մուտքը լրագրողների համար փակ է։ Մեր թղթակիցները փոխանցել են, որ տարածքում ուժեղացված ոստիկանական ծառայություն է իրականացվում։ Իսկ ներս թողնում են միայն նրանց, ովքեր նախապես ցուցակագրված են։
Մեր թղթակիցները տեսել են, թե ինչպես են մասնակիցներին ստուգում անվտանգության աշխատողները մինչև ներս թողնելը։
Փաշինյանն ամիսներ շարունակ հարվածային գործիքներ նվագել էր սովորում, ապա իր բենդն էր ստեղծել՝ «Վարչաբենդ» անունով։
Դիտեք նաև՝
«Շատ լավ» և «Բան ու գործ չունի՞». քաղաքացիները գնահատել են Փաշինյանի բենդն ու համերգի հրավերը
