Ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվում է ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը լուծարելու վերաբերյալ Սուրեն Պապիկյանի որոշման մասին լուրերը:
Հայկական բանակում հոգևոր ներկայացուցչությունը վերացվել է, հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով հայկական լրատվամիջոցներին:
Հոգևորական Պսակ Մկրտչյանը հայտարարել է, որ հայկական բանակում հոգևոր ներկայացուցչությունը վերացվել է պաշտպանության նախարարի հրամանի հիման վրա:
«Պաշտպանության նախարարի հրամանով ավելի քան 20 տարի իր ծառայությունը շարունակած Հայաստանի Զինված ուժերի հոգևոր ներկայացուցչությունը վերացվել է: Մենք ՝ հոգևորականներս, ազատված ենք մեր պարտականություններից», – նշել է նա։