Հաջիև․ Իրանին ԱՄՆ հնարավոր հարվածի շուրջ անորոշությունը մտահոգում է Ադրբեջանին

Հաջիև․ Իրանին ԱՄՆ հնարավոր հարվածի շուրջ անորոշությունը մտահոգում է Ադրբեջանին

31 հունվարի 2026 – 11:45 AMT

PanARMENIAN.Net – Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Իրանին ԱՄՆ հնարավոր հարվածի շուրջ անորոշությունը մտահոգում է Ադրբեջանին։ Նա այդ մասին ասել է The National թերթին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ Բաքուն այդ հարցը Վաշինգտոնի հետ չի քննարկել։

«Իրավիճակն անկանխատեսելի է, և բարդ կլինի ճիշտ գնահատել բոլոր սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնք կարող են ծագել»,-ասել է Հաջիևը, գրում է Minval.az-ը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի աշխարհագրական դիրքը Ռուսաստանի և Իրանի միջև ստեղծում է զգայուն վիճակ, երբ երկիրը հայտնվել է միաժամանակ երկու խոշոր հակամարտությունների՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ընթացող պատերազմի, և Իրանի շուրջ՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի ներգրավմամբ լարվածության կենտրոնում։

Հաջիևը շեշտել է, որ Բաքուն իր մտահոգությունները չի փոխանցել ամերիկյան կողմին, և Վաշինգտոնը ևս կապ չի հաստատել այդ հարցով։ Չնայած վերջին օրերին Իրան-Ադրբեջան պաշտոնյաների միջև որոշ շփումների, Ադրբեջանը պահպանում է չեզոք դիրքորոշում և խուսափում է Իրանի ներքին գործերին միջամտելուց։

Leave a Comment