Փետրվարի 1-ից կդադարեցվի բանակում եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը: Հունվարի 30-ին սոցցանցում հրամանը տեղադրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Ըստ Պապիկյանի հրամանի՝ ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ Պաշտպանության նախարարի 2000 թվականի «ՀՀ Զինված ուժերում Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հոգևոր ծառայության մասին» N 728 հրամանը։ 2026-ի փետրվարի 1-ից կդադարեցվի ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայության առաջնորդի և Հայաստանյաց առաքելական եկեղեցու կողմից նշանակված հոգևոր ծառայողների գործունեությունը ՀՀ ՊՆ համակարգում։ Հոգևոր ծառայությունը համակարգվելու է ՀՀ ԶՈՒ ԳՇ բարոյահոգեբանական ապահովման վարչության կողմից և իրականացվում է զորամասի հրամանատարի ենթակայությամբ։ «Ապահովել սույն հրամանի ուժի մեջ մտնելուց հետո շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված և Հայաստանյայց առաքելական սուրբ […]