Ձյուն, բուք, մերկասառույց․ ՓԾ-ն հայտնել է Հայաստանում ճանապարհների վիճակի մասին

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, սակայն կան փակ, մերկասառույցով պատված ճանապարհներ, տեղում է ձյուն, հայտնել է Փրկարար ծառայությունը։ 

Ըստ հրապարակման՝ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքում բուք է, Արարատի մարզում և Ապարանի տարածաշրջանում տեղում է ձյուն, Շիրակի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Leave a Comment