Իրավաբան․ Կաթողիկոսի դեմ հարուցված քրվարույթը կարող է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը

Իրավաբան․ Կաթողիկոսի դեմ հարուցված քրվարույթը կարող է խոչընդոտել Եպիսկոպոսաց ժողովի անցկացմանը

31 հունվարի 2026 – 10:39 AMT

PanARMENIAN.Net – Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը մտավախություն ունի, որ Քննչական կոմիտեի նախաձեռնած վարույթը եկեղեցու դեմ՝ դատական ակտը չկատարելու համար, կարող է հարվածի տակ դնել փետրվարին Ավստրիայում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովը, հայտնում է Panorama.am-ը:

Գևորգ սրբազանը կարգալույծ է հռչակվել հունվարի 27-ին, իսկ հունվարի 29-ին հայտնի է դարձել, որ քննչական կոմիտեն վարույթ է նախաձեռնել եկեղեցու դեմ։

Նա անհիմն է համարում պնդումը, թե Գերագույն հոգևոր խորհուրդը ընդունել է տնօրինություն հատուկ իբրև թե դատական ակտը խոչընդոտելու նպատակով։ Դանիելյանը պնդում է՝ եկեղեցին իրավասու է կայացնելու որոշումներ և եթե դրա համար կան բավարար հիմքեր, հակառակը՝ չկայացնելը կարող է խնդրահարույց լինել։

Ավելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբության եթերում, անդրադառնալով կարգալույծ արված արքեպիսկոպոս Սարոյնի գործով դատական ակտի կատարմանն առնչվող վարույթի հարուցմանը, ասել է, որ «փաստացի քրեական հետապնդում է հարուցվել Ամենայն Հայոց կաթողիկոսի և ԳՀԽ անդամների դեմ»:Նա կարծիք է հայտնել, որ նպատակը կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ բացակայելու արգելք կիրառելն է, որ չկարողանան Հայաստանից դուրս գալ։

Քննչական կոմիտեն չի հստակեցրել, արդյոք արդեն որոշում է կայացվել սահմանափակելու Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ելքը Հայաստանից, հայտնում է «Փաստինֆոն»:

Հունվարի 29-ին հայտնի դարձավ, որ քրգործ են հարուցել ՀԱԵ դեմ, որի հիմքում ընկած է Գևորգ Սարոյանի՝ հունվարի 15-ին դատարան ներկայացրած հայցը, որով նա պահանջել է անվավեր ճանաչել իր ազատումը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից և վերականգնել այդ պաշտոնում։ Դատական գործընթացի հաջորդ օրը հայտնի է դարձել, որ Արմավիրի մարզի դատարանը որոշում է կայացրել վերականգնել նրան նախկին պաշտոնում՝ մինչև գործի վերջնական դատավճիռը։

Leave a Comment