Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի վարչական շրջաններում – CIVILNET

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի չորս վարչական շրջաններում․ Կենտրոն, Նոր Նորք, Արաբկիր, Շենգավիթ: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 20-26-ը։ -Կենտրոնում՝ հունվարի 20-23-ը և 25-ին, -Նոր Նորքում՝ հունվարի 20-ին, -Արաբկիրում՝ հունվարի 23-ին, -Շենգավիթում՝ հունվարի 21-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Նոր Նորքում՝ հունվարի 21-22-ը և 26-ին, -Շենգավիթում՝ չի գերազանցել, -Կենտրոնում՝ չի գերազանցել, -Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

Leave a Comment