https://arm.sputniknews.ru/20260131/ush-qnely-metsacnum-e-srtajin-hivandutjunneri-risky-hetazvotutjun-98271249.html
Ուշ քնելը մեծացնում է սրտային հիվանդությունների ռիսկը. հետազոտություն
Ուշ քնելը մեծացնում է սրտային հիվանդությունների ռիսկը. հետազոտություն
Sputnik Արմենիա
Գիտնականները պարզել են, որ ուշ քնելու վատ ազդեցությունն ավելի մեծ է կանանց պարագայում։ 31.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-31T10:14+0400
2026-01-31T10:14+0400
2026-01-31T10:14+0400
հետազոտություն
քուն
առողջություն
կաթված
https://cdn.am.sputniknews.ru/img/202/23/2022387_0:207:2907:1842_1920x0_80_0_0_c1d149fa08fed5faf8e2ee453a37bc68.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի – Sputnik. Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ ուշ քնող մարդկանց մոտ սրտի կամ ուղեղի կաթվածի հավանականությունը 16 տոկոսով բարձր է։ Այս մասին գրում է naked-science.ru–ն։Հետազոտությունն անցկացրել են Հարվարդի բժշկական դպրոցի և Բրիգհեմի կանանց հիվանդանոցի գիտնականները։ Նրանք վերլուծել են միջին տարիքի և տարեց ավելի քան 300 000 մարդկանց տվյալները։ Մասնակիցների 8%-ն իրեն համարել է «բու», 24%-ը` «արտույտ»։Հետազոտության համաձայն` «արտույտների» մոտ, ընդհակառակը, սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը մյուսների համեմատ 5 տոկոսով ցածր է։Ուշ քնողների խնդիրների մի մասը հետազոտողները բացատրել են վատ սովորություններով, օրինակ՝ ծխելով։ Գիշերային կենսակերպն ազդում է նաև նյութափոխանակության վրա։ Առավոտյան, երբ օրգանիզմը դեռ «չի արթնացել», ուժ քնողներն ավելի դժվարությամբ են մարսում բարձր կալորիականությամբ նախաճաշը, և ուշ երեկոյան նրանք ավելի հաճախ են վնասակար սնունդ ուտում, ինչը բացասաբար է ազդում շաքարի և խոլեստերինի մակարդակի վրա։Հետազոտողները շեշտել են, որ գիշերային ապրելակերպը դատավճիռ չէ, բայց գիշեային կենսակերպի սիրահարների համար չափազանց կարևոր է առողջ ապրելակերպի պահպանումը:Հայաստանում Նիպահ վիրուսի տարածման համաճարակաբանական ռիսկը ցածր է. ինչպես խուսափել վարակից
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/202/23/2022387_88:0:2819:2048_1920x0_80_0_0_11e74ee4e21f799a442c3e64c9fa59be.jpg.webp
հետազոտություն, քուն, առողջություն, կաթված
հետազոտություն, քուն, առողջություն, կաթված
Գիտնականները պարզել են, որ ուշ քնելու վատ ազդեցությունն ավելի մեծ է կանանց պարագայում։
Հետազոտությունն անցկացրել են Հարվարդի բժշկական դպրոցի և Բրիգհեմի կանանց հիվանդանոցի գիտնականները։ Նրանք վերլուծել են միջին տարիքի և տարեց ավելի քան 300 000 մարդկանց տվյալները։ Մասնակիցների 8%-ն իրեն համարել է «բու», 24%-ը` «արտույտ»։
Շուրջ 14 տարվա հետազոտությունը ցույց է տվել, որ ուշ քնողները 79%-ով հաճախ են բախվել սրտանոթային հիվանդությունների, և նրանց դեպքում սրտի կամ ուղեղի կաթվածի ռիսկը 16%-ով բարձր է մյուսների համեմատ։ Միաժամանակ պարզվել է, որ նման ապրելակերպի վատ ազդեցությունն ավելի մեծ է կանանց պարագայում։
Հետազոտության համաձայն` «արտույտների» մոտ, ընդհակառակը, սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը մյուսների համեմատ 5 տոկոսով ցածր է։
Ուշ քնողների խնդիրների մի մասը հետազոտողները բացատրել են վատ սովորություններով, օրինակ՝ ծխելով։ Գիշերային կենսակերպն ազդում է նաև նյութափոխանակության վրա։ Առավոտյան, երբ օրգանիզմը դեռ «չի արթնացել», ուժ քնողներն ավելի դժվարությամբ են մարսում բարձր կալորիականությամբ նախաճաշը, և ուշ երեկոյան նրանք ավելի հաճախ են վնասակար սնունդ ուտում, ինչը բացասաբար է ազդում շաքարի և խոլեստերինի մակարդակի վրա։
Հետազոտողները շեշտել են, որ գիշերային ապրելակերպը դատավճիռ չէ, բայց գիշեային կենսակերպի սիրահարների համար չափազանց կարևոր է առողջ ապրելակերպի պահպանումը: