ԱՄՆ Լուիզիանա նահանգի բանտից փախել է ութ մարդ, որոնք բոլորը դատապարտվել են ծանր հանցագործությունների համար։ Այս մասին հայտնել է Fox 8-ը։
Երեք կալանավորի հաջողվել է ձերբակալել և կալանքի տակ են վերցնել, իսկ ևս հինգը՝ 19-ից 25 տարեկան, մնում են ազատության մեջ։ Լուիզիանայի գլխավոր դատախազ Լիզ Մերիլը հայտարարել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին և կապի մեջ է տեղի շերիֆի հետ։