Պետդեպարտամենտը հաստատել է Սաուդյան Արաբիային 9 միլիարդ դոլարի Patriot հրթիռների վաճառքը

Պետդեպարտամենտը հաստատել է Սաուդյան Արաբիային Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների 9 միլիարդ դոլարի հնարավոր վաճառքը։

Այս մասին հունվարի 30-ին հայտարարել է Պենտագոնի Արտաքին անվտանգության համագործակցության գործակալությունը, որը պատասխանատու է միջկառավարական պայմանագրերով արտասահմանում ռազմական տեխնիկայի և զենքի վաճառքի համար։

Գործակալության տվյալներով՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները դիմել է Միացյալ Նահանգներին՝ գնելու 730 PAC-3 MSE հող-օդ դասի հրթիռներ և դրանց հետ կապված սարքավորումներ։ Պետդեպարտամենտը հաստատել է գործարքը, և ծանուցում է ներկայացվել ԱՄՆ Կոնգրեսին։

Հայտարարության մեջ նշվում է, որ Սաուդյան Արաբիային հրթիռների վաճառքը համապատասխանում է ԱՄՆ արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակներին։ Փաստաթղթի դիրքորոշման համաձայն՝ Ռիադին զենքի վաճառքը «չի փոխի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը»։ Պենտագոնը կարծում է, որ գործարքը «բացասական ազդեցություն չի ունենա» ԱՄՆ զինված ուժերի մարտական ​​պատրաստվածության վրա։

Leave a Comment