Մահացել է դերասանուհի Քեթրին Օ՚Հարան


71 տարեկանում մահացել է լեգենդար դերասանուհի և կատակերգու Քեթրին Օ՚Հարան:

Նա հայտնի է «Տանը մենակ» ֆիլմում խաղացած Քևինի մոր դերով:

Դերասանուհու մահվան պատճառը դեռ հայտնի չէ։ Քեթրին Օ’Հարայի ընտանիքը դեռևս չի հայտարարել նրա հուղարկավորության ծրագրերի մասին։

Իր կարիերայի ընթացքում Օ’Հարան նկարահանվել է տարբեր ֆիլմերում, հնչյունավորել է կերպարների մուլտֆիլմերում, արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ «Էմմի» և «Ոսկե գլոբուս»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

505 դիտում

Leave a Comment