Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։

Իսպանացին կիսաեզրափակչում 6:4, 7:6, 6:7, 6:7, 7:5 հաշվով պարտության է մատնել աշխարհի երրորդ ռակետ, գերմանացի Ալեքսանդր Զվերեւին։ Մրցախաղը տևել է 5 ժամ 27 րոպե:

Եզրափակիչում Ալկարասը տիտղոսը կվիճարկի Յանիկ Սիներ (Իտալիա, 2) – Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 4) զույգի հաղթողի հետ:

Australian Open-ի գործող չեմպիոնը աշխարհի երկրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիներն է, ով անցած տարի եզրափակչում հաղթել է Ալեքսանդր Զվերեւին:

Australian Open-ի մրցանակային հիմնադրամը 74,9 միլիոն դոլար է։

Leave a Comment