Ինչպե՞ս դիմել ԱՄՆ անձնագրի համար

Վստա՞հ չեք, թե ինչպես դիմել Ձեր ԱՄՆ անձնագրի համար։ Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից։
«Առցանց խորհրդատուի միջոցով կարող եք գտնել ճիշտ դիմումաձևը, անհրաժեշտ փաստաթղթերի և վճարումների մասին տեղեկություններ։ Առցանց խորհրդատուի հղումը՝ 🔗 am.usembassy.gov/passports/#wizard
Եթե դիմում եք Ձեր առաջին ԱՄՆ անձնագրի համար, դիմումը պահանջվում է ներկայացնել անձամբ։ Ամրագրե՛ք այց ԱՄՆ քաղաքացիների սպասարկման բաժնի առցանց հերթագրման համակարգով՝ 🔗 shorturl.at/xzHVn
👉 16 տարին չլրացած անձինք պետք է ներկայանան անձամբ՝ ծնողների կամ օրինական խնամակալների ուղեկցությամբ։ Ցանկալի է գործընթացը սկսել հնարավորինս շուտ՝ նկատի ունենալով հնարավոր հերթերը և անձնագրային գործընթացի տևողությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment